Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 7-ին՝ ժամը 19-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 23-ամյա Դավիթ Ղազարյանին, 20-ամյա Նորայր Հարությունյանին ու 45-ամյա Մուշեղ Հախնազարյանին:
Դավիթ Ղազարյանի վարած մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են սրճեփ սարքերի դրամաընդունիչներ, մեքենայի սրահում՝ երկաթյա լինգ: