News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին կոչ է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել մարդու իրավունքների հարցը:

Նախարարների մակարդակով հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամադովի կալանավորման 5-ամյակի օրը, որը տասնյակ այլ ակտիվիստների եւ լրագրողների հետ գտնվում է ադրբեջանական բանտում:

Իրավապաշտպանների կարծիքով՝ Մոգերինին պետք է Ադրբեջանին ցույց տա, որ քննադատների վրա հարձակումները եւ ՄԻԵԴ որոշումների չկատարումը կարող է քաղաքական լուրջ հետեւանքների հանգեցնել:

Դրանից զատ, փորձագետներն ընդգծում են, որ այս շաբար Եվրոպական ներդրումային բանկը հավանություն է տվել Անդրադրիատիկ գազատարի կառուցման համար 1,5 մլն եվրո վարկի հատկացմանը, գազատարի 20 տոկոսը պատկանում է ադրբեջանական SOCAR ընկերությանը:  «Հավանաբար, բանկին չի մտահոգում այն փաստը, որ Ադրբեջանում կոռուպցիայի դեմ հանդես եկող եւ արդյունահանման ոլորտում մոնիթորինգ անցկացնող ակտիվիստները նույնպես հետապնդվողների թվում են»,- նշված է հոդվածում:

«Ադրբեջանը հայտարարել է ապրիլին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ անսպասելի քայլ, որը կարող է հանգեցնել քննադատների հետագա հետապնդման: Շատ կարեւոր է, որ Մոգերինին Մամեդյարովին ասի, թե անարդացիորեն դատապարտվածներին բանտերում պահելով եւ քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակումը շարունակելով՝ Բաքուն սպառնալիքի տակ է դնում ինչպես ԵՄ-ի հետ գոծընկերության որեւէ նոր համաձայնագիրը, այնպես էլ գազատարին աջակցությունը, որն արդեն թեթեւակի փչացել է բռնաճնշումների գործողություններով»,- նշված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մերկելը խոստացել է մինչեւ վերջ պայքարել կարգավորված Brexit-ի համար
Մերկելը կպայքարի, որպեսզի Brexit-ն իրականանա պայմանավորվածությունների հիման վրա...
Թոնի Բլերը համոզված է, որ Brexit-ի երկրորդ հանրաքվեն անհրաժեշտ է
Նոր հանրաքվեն ելք է փակուղուց...
ԵՄ. կա ղարաբաղյան կարգավորման առաջընթացի դրական ազդանշան
Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին...
WSJ. ԵՄ դիվանագետները հրաժարվում են Իրանի հարցով ԱՄՆ-ի կազմակերպած համաժողովի մասնակցությունից
Եվրոպացի դիվանագետներից մեկը հայտնել է, որ ԵՄ-ն հակաիրանական կոալիցիայի մեջ չի մտնի...
Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին
Հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորել են վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների ապագա...
Մերկելի հովանավորյալը կոչ է անում բրիտանացիներին չլքել ԵՄ-ն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հովանավորյալը դիմել է բրիտանացիներին․․․
Ֆոտոռեպորտաժներ