News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Այսուհետ Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելու է. համապատասխան օրինագծերի փաթեթն ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, ներկայացրեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նրա խոսքով, առաջարկվում է, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում եւ ստանա հրավառություն անելու թույլտվություն:

Սահմանվախ կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. Առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:

Կամո Արեյանը նշեց, որ թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այսուհետ հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու:

«Հրավառություն կարող է իրականացնել համապատասխան հմտություն եւ գիտելիք ունեցող իրավաբանական անձը, ֆիզիկական անձը չի կարող իրականացնել: Դրա համար նախատեսել ենք պատասխանատվություն ոչ միայն իրականացնողի, այլեւ այն օբյեկտի նկատմամբ, որը թույլ է տվել ապօրինի հրավառություն: Օրենքներով նաեւ սահմանվում են հրավառության վայրերը պահանջները, սահմանափակումները, ժամերը: Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, թե որոնք են կենցաղային հրավառությունները, եւ որոնք հատուկ նշանակության, որից հետո հստակ կլինի վերահսկողությունը»,-ընդգծեց Կամո Արեյանը:

«Ելք» խմբակցությունից Լենա Նազարյանը նկատեց, որ հնարավոր կլինի վերահսկել միայն մասնավոր տարածքում արված հրավառությունը, իսկ շենքի բակում կամ փողոցում արված հրավառությունը ոչ մի կերպ հնարավոր չի լինելու վերահսկել:

«Գիշերվա կեսին հանրային տարածքում հրավառության հեղինակին հայտնաբերելու համար անգամ ոստիկան կանչելու իմաստ չկա, որովհետեւ նա չի հասնի հրավառության պահին: Ես առաջարկում եմ մեծ հրավառությունների վաճառք թույլ տալ միայն իրավաբանական անձանց, օրինակ ռեստորանային համալիրներին»,-ասաց նա՝ հավելելով, որ համաձայն է այն անձանց հետ, որոնք պնդում են, թե պետք է ընդհանրապես արգելել հրավառությունները. «Որովհետեւ ոչ մեկը կրակը չի ընկել, որ ապրում է ռեստորանների մոտ: Պետք է միայն համայնքին թույլ տալ տոն օրերին կազմակերպել հրավառություններ»,-սաց Լենա Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ