News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բերմուդներն առաջինն աշխարհում չեղարկել են ավելի վաղ թույլատրված նույնասեռական ամուսնությունները, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Բերմուդյան կղզիների նահանգապետն օրենք է ստորագրել, որը չեղարկում է նույնասեռականների ամուսնանալու իրավունքը՝ չնայած գերագույն դատարանի՝ 2017 թվականի մայիսին կայացրած որոշմանը: Նշվում է, որ նոր օրենքը չի ազդի արդեն գրանցված նույնասեռական ամուսնությունների վրա:

Լեյբորիստական պատգամավոր Քրիս Բրայանտը օրինագիծը «չափազանց տհաճ եւ շատ ցինիկ օրենսդրական ակտ» է անվանել: Նա իր թվիթերյան էջին գրել է, որ «այն խոչընդոտում է ԼԳԲՏ անձանց իրավունքների խթանմանն ուղղված Բրիտանիայի ջանքերին»:

Ամուսնության հավասարության վերաբերյալ 2017 թվականի մայիսին ընդունված բարձր դատական որոշումը վրդովվեցրել էր կղզիների բնակչության մեծ մասին, այդ թվում նաեւ՝ եկեղեցու ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ