News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում տեղակայված Եվրախորհրդարանը որոշել է դիմել Եվրահանձնաժողովին ամառային ժամանակին անցնելու մասին դիրեկտիվին հիմնավոր գնահատական տալու խնդրանքով։ Չեխ պատգամավոր Պավել Սվոբոդայի գլխավորությամբ պատրաստված համապատասխան փաստաթուղթը սատարել են 384 պատգամավոր, իսկ 154-ը դեմ են եղել։ Դրա հետ մեկտեղ ամառային ժամանակին անցնելը չեղարկելու պահանջը չի սատարել տրանսպորտի կոմիտեն, փոխանցում է AFP-ն։

Սվոբոդայի խոսքով՝  1981 թվականին արձակված Եվրոպական համայնքի դիրեկտիվը, ինչպես նաեւ 2001 թվականի ԵՄ-ի դիրեկտիվը չբերեցին ակնկալվող արդյունքը։ Սվոբոդան նաեւ հիմնվել է այն ուսումնասիրության վրա, որը հերքում է այն ենթադրությունը, թե տարին երկու անգամ ժամի փոփոխությունը բերում է էներգիայի խնայողությանը։

Ավելին, նա ընդգծել է, որ օրական ռիթմի փոփոխությունը մարդկանց եւ կենդանիների համար էական վտանգ է ներկայացնում։ Ինչպես նաեւ չեխ պատգամավորը վկայակոչել է այն տվյալները, որոնց համաձայն ժամերի սլաքների փոփոխությունը 30 տոկոսով ավելացրել է ավտովթարները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ