News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի ռազմական հարձակումը, ինչպես նաեւ Աֆրինում թուրքական գործողությունները դատապարտելու քաջություն դրսեւորած հարյուրավոր մարդկանց ձերբակալությունները, փոխանցում է Reuters-ը։

Եվրախորհրդարանի բանաձեւում պատգամավորները կոչ են անում Թուրքիային չեղարկել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում մտցված արտակարգ դրությունը, որն օգտագործվում է օրինական եւ խաղաղ ընդդիմությանը ճնշելու համար։Նրանք նշել են, որ փողերը, որոնք նախատեսված էին Թուրքիային օգնել ԵՄ-ին անդամակցելու հարցում, պայմանավորված էին նրանով, որ Անակարն պետք է բարելավեր մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտում իրավիճակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ