News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի քրեական դատարանը գրողին 5 տարվա ազատազրկման է դատապարտել թագավորական դատարանին վիրավորելու համար, հաղորդում է AP-ն:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նախկինում կոչ էր արել Սաուդյան իշխանություններին ազատել գրող Սալեհհ ալ Շեխին: Ըստ նրա տվյակների՝ Ալ Շեխին, ըստ երեւույթին, ձերբակալվել է դեկտեմբերի 8-ին Rotana մասնավոր ալիքում հայտնվելուց հետո: Հաղորդման ժամանակ նա ասել է, որ թագավորության հետ կապ ունեցող Սաուդյան Արաբիայի ցանկացած քաղաքացի ինքնաբերաբար առավելություններ է ստանում ռազմավարական նշանակություն ունեցող հողեր գնելու ժամանակ, որոնք հասարակության համար անհասանելի են:

Ինչպես բնորոշ է նման դեպքերում, տեղական ԶԼՄ-ները դատապարտված գրողի անունը չեն նշել`ասելով միայն, որ նա Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: Գրողին նաեւ ազատվելուց 5 տարվա ընաթացքում արգելել են երկրից հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ