News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

23-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի, որը, սակայն, Հայաստանում չի կատարվում: NEWS.am-ի հետ զրույցում Սեւակը պատմեց, որ տառապում է գլոմոնեֆրիտ հիվանդությամբ եւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից երկու օրը մեկ Երեւան է գալիս հեմոդիալիզ ստանալու համար:

«Եղբայրս էլ այդ խնդիրը ուներ, հայրս նրան դոնոր դարձավ, երիկամի փոխպատվաստում արեցինք, այդ ընթացքում բոլոր միջոցները ծախսվեցին:  Հիմա էլ ոչ մի հնարավորություն չունենք:  Մայրս էլ չի կարող դոնոր լինել, քանի որ բժիշկները ասում են՝ ժառանգական է, հենց իրենից է փոխանցվել ինձ ու եղբորս»,- ասաց Սեւակը:

23-ամյա երիտասարդը նշեց, որ իրենք որոշ գումար արդեն հավաքել են եւ իրենց 7000 ԱՄՆ դոլլար է մնացել Գերմանիա մեկնելու եւ այնտեղ երիկամի փոխպատվաստում անելու համար. «Ինձ պետք է, որ ուղղակի հասնեմ այնտեղ, քանի որ Գերմանիայում այդ հիվանդությամբ հիվանդներին երիկամի փոխպատվաստում անում են»:

Սեւակին օգնել ցանկացողները կարող են զանգահարել կամ գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին:

Հեռախոսահամարներ՝ 077 34-33-35, 077 24-29-38

USD1510024630090101

EUR 1510024630090149

RUB 1510024630090158

AMD 1510024630090100

Տպել
Ամենաշատ
Partner news