News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հաագայում Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) սկսել է Վենեսուելայում եւ Ֆիլիպիններում մարդկության դեմ կատարված հանցագործությունների կասկածանքով հետաքննությունը: ՄՔԴ-ի գլխավոր մեղադրող Ֆաթու Բենսուդան հայտարարել է, որ 2016 թվականից ուշադիր հետում է երկու երկրների իրավիճակին , հաղորդում է DW-ն:

Դատարանի իրավասության ներքո գտնվող հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության մանրակրկիտ ստուգումից հետո նա որոշում է կայացրել յուրաքանչյուր առանձին դեպքի համար նախնական հետաքննություն սկսել:

Ըստ Բենսուդի՝ նա տեղեկություններ ունի բողոքի ակցիաների ժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների հետ վատ վերաբերմունքի մասին:

 Ֆիլիպինների դեպքում հետաքննությունն անցկացվում է այս երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի կողմից հայտարարված թմրամիջոցների դեմ պատերազմի կապակցությամբ: Մոտ տասը ամիս առաջ ֆիլիպինցի փաստաբանը դիմել էր ՄՔԴ-ին, երկրի իշխանությունների դեմ հայցով՝ ասելով, որ մոտ 8000 մարդ թմրամիջոցների դեմ պայքարի զոհ է դարձել:

2016 թվականից նախագահող Դուտերտեն հրամայել է անվտանգության ուժերին խստորեն ճնշել թմրամիջոցների ենթադրյալ դիլերների գործունեությունը եւ բացահայտորեն պաշտպանում է նրանց ֆիզիկական ոչնչացումը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ