News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Հայարփի Զարգարյանը անվավեր է ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբան Լուսինե Սահակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Լուսինե Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

«Մեր հայցը դատարանը բավարարել է եւ անվավեր ճանաչել պալատի որոշումը»,- նշել է փաստաբանը։

Արամազդ Կիվիրյանի խոսքով, ժամանակին, փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած Մարտուն Փանոսյանի կողմից ինքնակարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում էր ներկայացվել փաստաբանների պալատ, որում չնայած նշվում էր, որ ինքը դիմում է պալատ իրեն «պատասխանատվության ենթարկելու նկրտումներով», սակայն դիմումի բովանդակության մեջ ուղղակիորեն պահանջ էր ներկայացվում Լուսինե Սահակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ընդ որում, այդ դիմումի հիման վրա Լուսինե Սահակյանը պալատի խորհրդի կողմից ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության։ «Եվ ահա, այսօր, կայացվել է մի դատական ակտ, որով ես չեմ հաղթել որպես ներկայացուցիչ, չի հաղթել նաեւ Լուսինե Սահակյանը որպես հայցվոր, այլ հաղթել է արդարադատությունը։ Եվ այո, գոյություն ունի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ, իսկ այժմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր, ի դեմս Հայարփի Զարգարյանի, ում համար արդարադատությունն ուղղակի բառ չի»,- նշեց Արամազդ Կիվիրյանը:

Տպել
Ամենաշատ