Սիրիայի քրդաբնակ Աֆրինում թուրքական օդուժերը փետրվարի 4–ից չեն կարողանում գործղություններ իրականացնել։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ ՌԴ–ն ժամանակավորապես թուրքական օդուժի համար փակել է Աֆրինի օդային սահմանը։
Նշվում է, որ Սիրիայում զինյալների կողմից ռուսական ռազմական օդանավը խոցելուց հետո ՌԴ–ն նմանատիպ դեպքերը բացառելու համար հատուկ էլեկտրոնային ծածկույթ է պատրաստում՝ օդանավերը պաշտպանելու տարբեր տիպի հրթիռներից։
ՌԴ–ն նոր պաշտպանական համակարգի ներդրումից հետո նորից թույլատրելու է թուրքական օդուժին հարվածելք քրդական թիրախներին։