News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն «հավատացյալների ազգ» է, Աստծո երանությունը կարելի է տեսնել ամերիկյան հասարակության բոլոր ասպեկտներում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ազգային աղոթքի նախաճաշին, հաղորդում է FoxNews-ը:

«Ամերիկան հավատացյալների ազգ է, եւ մենք միասին ուժեղ ենք աղոթքի զորությամբ», - ասել է նա: «Այսօր մենք գովում ենք Աստծուն նրա համար, որ մենք ամերիկացիներ ենք», - ասել է Թրամփը: Անդրադառնալով ամերիկացիների ցուցաբերած հերոսությանը, որն արտահայտվել էր  ԱՄՆ-ին հարվածած վերջին տարերային աղետների ժամանակ, Թրամփը նշել է Աստծո ողորմության ամենազորության մասին:

Հիշեցնենք, որ Ազգային աղոթքի նախաճաշն ամեն տարի անցկացվում է ոչ կոմերցիոն կրոնական «Եղբայրության հիմնադրամ» (Fellowship Foundation) կազմակերպության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ