News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էկվադորում գեյերը ստիպված են «ուղղիչ թերապիա» անցնել գաղտնի կլինիկաներում, որտեղ նրանց բռնաբարում եւ ծեծում են, հաղորդում է Thomson Reuters Foundation-ը`վկայակոչելով ակտիվիստներին, որոնք կոչ են անում վերջ դնել այս բռնությանը:

Շատ չգրանցված վերականգնողական կլինիկաներ գեյերի համար անօրինական «բուժման մեթոդներ» են առաջարկում՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ միասեռականությունը հոգեկան հիվանդություն է, որը պետք է «բուժվի», հայտնում են տեղական իրավապաշտպան կազմակերպությունները:

Էկվադորի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «ուղղիչ թերապիան»  60-ից ավել կլինիկաներում չի հայտանբերվել, որոնք 2016 թվականից հակասանիտարական  պայմանների կամ առանց լիցենզիայի աշխատանքի պատճառով փակվել էին: ԱՆ պնդում է, որ երկրում «միասեռականների վերականգնողական կլինիկաներ» չկան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1990 թվականին հոմոսեքսուալությունը հանեց Հոգեկան հիվանդությունների ցանկից, սակայն «ուղղիչ թերապիան» դեռեւս կիրառվում է ամբողջ աշխարհում `Չինաստանից մինչեւ Հարավային Աֆրիկա եւ ԱՄՆ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ