News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը հանկարծակի մեկ միլիարդ դոլարով թանկացել է, ընդ որում նախագծի ծախսերը, հավանաբար, ամբողջովին կփոխանցվեն «Գազպրոմի»  հաշվեկշռին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Լոնդոնում ներդրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է գազի մոնոպոլիայի վարչության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը:

«Նախնական հաշվարկներով մենք ասել էինք, որ նախագծի արժեքը կկազմի մոտ 6 միլիարդ, այժմ մենք գնահատում ենք մոտ 7 միլիարդ դոլար: Մենք չենք բացառում նախագծային ֆինանսավորման հնարավորությունը: Սակայն, գոյություն ունեցող իրականությունից ելնելով, ամենայն հավանականությամբ, «Թուրքական հոսքը» ֆինանսավորվելու է «Գազպրոմի» բյուջեից»- ասել է նա՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար ընկերությունը նախատեսում է հատուկ պարտատոմսեր թողարկել, նման սխեմա արդեն օգտագործվել է «Գազպրոմի» կողմից «Հյուսիսային հոսք-1»-ի շինարարության ժամանակ:

2017 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցների շնորհիվ ընկերությունը կտրուկ ավելացրել է ներդրումները իր գազատարների նախագծերում: Այսպիսով, «Թուրքիական հոսք» գազամուղի շինարարության ծախսերը կրկնապատկվել են՝ 93.6 միլիարդ ռուբլուց մինչեւ 190 միլիարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ