News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 11-ից 16-ը կայցելի Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս եւ Քուվեյթ:

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Հորդանանում նա կհանդիպի թագավոր Աբդուլլահ II իբն ալ Հուսեյնի եւ Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ Սաֆադիի հետ: Թիլերսոնը կշեշտի ԱՄՆ եւ Հորդանանի սերտ հարաբերությունները  եւ կքննարկի առանցքային տարածաշրջանային խնդիրները:

Թուրքիայում նախատեսվում է հանդիպում  անցկացնել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր քննարկելու համար:

Բեյրութում Թիլերսոնը կհանդիպի Լիբանանի նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի եւ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ:

Եգիպտոսում պետքարտուղարը կհանդիպի Եգիպտոսի պաշտոնատար անձանց հետ ԱՄՆ եւ Եգիպտոսի գործընկերությունը  քննարկելու համար:

 

Քուվեյթում Թիլերսոնը ԻՊ դեմ համաշխարհային կոալիցիայի նախարարական հանդիպմանը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը եւ կմասնակցի Իրաքի վերակառուցման կոնֆերանսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news