News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««2017 թվականին ՀՀ-ում պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»,- սա մեջբերում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկանքից: Առաջին հայացքից բավական պատկառելի թվեր են. 506 մլն դոլարի ներդրում, 5200 նոր աշխատատեղեր: Բայց սա միայն առաջին հայացքից:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օպտիմալացումների շարք սկսեց՝ լուծարելով ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, արդյունքում՝ գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց: Կառավարության ձեւավորման մեկամյակի հաշվետվության մեջ, թեեւ, նշված չէ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվածների քանակը, սակայն թվարկված են օպտիմալացված հիմնարկությունները: Եվ այսպես` վերակազմակերպվել են Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցը, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը, Զովաշենի հիմնական դպրոցը, Փարաքարի հիմնական դպրոցը:

Բացի այդ` օպտիմալացվել են Աշտարակի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնները, Մեծ Պարնիի առողջության կենտրոնը, դադարեցվել Ուշիի առողջության պահպանման կենտրոնը: Միայն 2017թ. նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, եւս 159 հաստիք կկրճատվի այս տարվա ապրիլից: Օպտիմալացումների շարք սպասվում է նաեւ պետական մյուս կառույցներում: Այնպես որ, իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունից առաջ ճիշտ կանեին, եթե հիշեին օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա
Ասոցիացիան բազմիցս հայտնել է այն կարծիքը, որ ոլորտին աջակցությունը պետք է լինի հաշվի առնելով այն փաստը, որ ոլորտը շարունակելու է վնասներ կրել և հիմնվելով փորձագետների...
Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում. Վահրամ Միրաքյան
Էս պրովակացիոն սկզբից հետո ներկայացնեմ ՀԴՄ չխփելու իրական պատճառները, քանի որ մինչեւ հիմա հիմնականում էմոցիոնալ պատճառներ են բերվում…
Վարչապետին ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով, նաեւ հնգամյա…
Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին. Թադեւոս Ավետիսյան
Ընդհանուր առմամբ, այս հիմնախնդիրները կայուն զարգացման տեսանկյունից ձեւավորում են հետեւյալ խումբ ռիսկերը…
Էկոնոմիկայի նախարարություն. Մինչեւ տարեվերջ Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել մոտ 5 տոկոսի
Ըստ Տիգրան Խաչատրյանի` 5 տոկոս անկումը համահունչ է համաշխարհային տնտեսական միտումներին...