News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 01:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հերթապահ խմբերը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները, տարբեր աստիճանի այրվածքներով, տնից դուրս են բերել 1955 թ. ծնված Ա. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետեւ՝ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն». բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:11-ին, մարվել՝ 02:34-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով եւ տանիքը (20 քմ):

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ