News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսը նոր բյուջեն չի ընդունել, ինչով անխուսափելի է դարձրել Վաշինգթոնի ժամանակով կեսգիշերից հետո դաշնային հաստատությունների աշխատանքի նվազագույնը կարճաժամկետ դադարեցումը, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ անգամ աշխատանքի դադարեցումը 3 օր տեւեց՝ հունվարի 20-ից 23-ը եւ ավարտվեց երեքշաբաթյա ժամանակավոր բյուջեի ընդունմամբ: Այս բյուջեի գործողության ժամկետը լրանում է տեղական ժամանակով կեսգիշերին, որից հետո դաշնային հաստատությունները պետք է դադարեցնեն իրենց բոլոր գործառույթների կատարումը՝ բացի կենսականորեն կարեւորներից:

Այս շաբաթ ավելի վաղ Սենատում դեմոկրատների եւ հանրապետականների ղեկավարությունը համաձայնության էր եկել նոր երկարաժամկետ բյուջեի նախագծի շուրջ, որը ծախսերի զգալի ավելացում էր նախատեսում:

Սակայն Կենտուկի նահանգից պահպանողական սենատոր Ռենդ Փոլը, որը դեմ է հանդես գալիս դաշնային կառավարության ծախսերի ցանկացած ավելացմանը, կարողացել է միայնակ պալատի նիստն այնքան երկարաձգել, որ մինչեւ կեսգիշեր քվեարկության համար ժամանակ չի մնացել: Սենատն ընդմիջման է գնացել եւ կհավաքվի կեսգիշերից անմիջապես հետո, որ  փորձի բյուջեն ընդունել:

Եթե անգամ Սենատը բուջեն ընդունի, Ներկայացուցիչների պալատում դրա հեռանկարները ակնհայտ չեն, չնայած պալատի խոսնակ Փոլ Ռայանն ասել է, որ փաստաթուղթը կկարողանա ստանալ ձայների անհրաժեշտ մեծամասնությունը: Հանրապետական կոնգրեսականներից շատերը եւս դեմ են դաշնային ծախսերի ավելացմանը:

Ըստ որում՝ Ներկայացուցիչների պալատում շատ ընդդիմադիր դեմոկրատներ դժգոհ են սենատորների համաձայնեցրած բյուջեի պարամետրերից, քանի որ այն ոչ մի պարտավորություն չի նախատեսում երկրում, այսպես կոչված, «երազողներին»՝ մանուկ տարիքում ապօրինի  երկիր բերված ներգաղթյալներին օրինականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել