News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հրազդան գետի ջրում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել: Այս մասին EcoNews.am-ի  հետ զրույցում ասել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ անդրադառնալով օրերս Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին ահազանգին:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Վահե Ավետիս անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել էր  Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին:  «Ահազանգի հետքերով կապվել ենք ահազանգողի հետ ու իր հետ միասին գնացել դեպքի վայր, ուսումնասիրել, կատարել նմուշառում, որի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով գետի ջրում որակական փոփոխություն առկա չէ»,- մանրամասնեց Վրույր Պեպանյանը։

Նշենք նաեւ, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի տվյալների` Հրազդան գետը Հայաստանի ամենաղտոտված գետերից մեկն է:

Որտեղի՞ց է փրփուրանման կասկածելի զանգվածը լցվում Հրազդան գետ. գարշահոտ է տարածվել (վիդեո)

Տպել
Ամենաշատ