News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունում այս օրերին զբաղված են «հաշվապահական» գործունեությամբ` գումարում-հանում են կատարում: ՀՀԿ-ում այն կարծիքի են, որ խորհրդարանում ապագա վարչապետը պետք է ընտրվի ավելի «շենշող» ձայներով, քան նախագահը:

«Նախագահն առաջին փուլում ընտրվում է 3/4-ով, ասել է` 79 ձայնով, Սահմանադրության 149-րդ հոդվածն էլ ամրագրում է, որ վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ասել է թե` 53 ձայնով»,- ասաց ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Գ. Ծառուկյանն ասել է, որ եթե նախագահին «այո» ասեն, ողջ դաշինքով են ասելու, ինչն էլ նշանակում է, որ անկուսակցական նախագահն ստանալու է շատ ավելի, քան անհրաժեշտ է՝ 79 ձայնից ավելի․ դա նժդեհականներիդ չի՞ վիրավորում։

«Ինստիտուցիոնալ առումով երկու պաշտոնների շեմը պատահական չէ ընտրված. շատ ու քչի խնդիր չկա՝ նախագահը ներկայացուցչական պաշտոն է, քաղաքական ուժը պատասխանատու է նրա համար, բայց նա պետության գլուխն է, նախագահը` բոլորի, դրա համար շեմը բարձր է։ Վարչապետը թիմի, իշխող ուժի ներկայացուցիչն է, դրա համար փոքր շեմ է նախատեսված: Ինքս առավել քան վստահ եմ, որ վարչապետի շուրջ շատ ավելի մեծ կոնսոլիդացիա կլինի, քան նախագահի, մանավանդ՝ եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, չնայած կանխավ չեմ կարող ասել, թե ով կլինի»:

Իսկ հնարավո՞ր է, որ հենց այդ «պատճառով» նախագահն առաջին փուլով չանցնի: «Հնարավորի մասին հարցերն իմ ժանրում չեն»,- ասաց նախկին դատախազը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ