News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն, գտնվելով բարձրաստիճան պատվիրակության կազմում, ժամանել է Հարավային Կորեայի Ինչհոն օդանավակայան, հաղորդում է «Ռենհապ»-ը։

Պատվիրակությունը գլխավորում է Հյուսիսային Կորեայի գերագույն ժողովի պրեզիդիումի նախագահ Կիմ Յոն Նամը։ Պատվիրակության կազմում ներառված են 22 հոգի։ Սակայն լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է Կիմ Չեն Ընի քույրը, որը պատասխանատու է Հյուսիսային Կորեայի քարոզչության հարցերի համար։

Պատվիրակությունը ուղեւորվելու է Փհենչհան՝ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու, ապա Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Կիմ Յոն Նամի հրավերով նրանք կմասնակցեն հանդիսավոր ընթրիքին, որին ներկա կլինեն նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։

Փետրվարի 11-ին պատվիրակությունը կվերադառնա Հյուսիսային Կորեա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ