News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր եկամտի աղբյուրների մի զգալի մասը, սակայն շարունակում է «վերալիցքավորման նոր աղբյուրներ» փնտրել, օրինակ՝ գումար վաստակելով առցանց խանութներում եւ խաղատներում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Դիվանագետի խոսքով՝ 2017 թվականի վերջին խմբավորումը նավթի եւ գազի անօրինական շրջանառությունից ամսական 2 միլիոնից ավել եկամուտ չի ստացել, ընդ որում, ահաբեկիչների ընդհանուր եկամուտն ընկել է մինչեւ 3 միլիոն դոլար: «ԻՊ» անդամները «ՌԴ օդային-տիեզերական ուժերի աջակցությամբ սիրիական բանակի հաջող գործողությունների շնորհիվ» կորցրել են ածխաջրածինների եւ դրանց տեղափոխման ու վաճառքի ուղիները, ընդգծեց նա:

Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ 2014-2015 թվականներկն «ԻՊ»-ն նավթի վաճառքից շաբաթական կարող էր մինչեւ 28 մլն դոլար ստանալ: Խմբավորման ընդհանուր եկամուտը 1,9 միլիարդ դոլար է գնահատվել, իսկ 2016 թվականին՝ 870 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ահաբեկչության մեղադրանքներ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարներին
Հրապարակվել է ահաբեկչության մեղադրանք ՀԱՄԱՍ-ի ղեկավարների դեմ...
Պակիստանում մահապարտի ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել
Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ...
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն ահաբեկչության փորձ է կանխել Կարաչայ-Չերքեզիայում
Տեղի անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել անկոչ հյուրին ահաբեկչությունից քիչ առաջ․․․
Իրանի հետախուզությունը հայտնել է չորս նահանգում ԴԱԻՇ-ի 14 ահաբեկչի ձերբակալման մասին
Նշվում է, որ կասկածյալները վերջին մի քանի օրվա ընթացքում ապօրինի մուտք են գործել երկիր՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Տյումենի մարզում ահաբեկչությունը կանխելու մասին
Տյումենի մարզում ահաբեկչություն է կանխվել...
Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր քննարկել
Զեկույցով հանդես է եկել ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը...
Ամենաշատ