News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր  խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում:

Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ:

Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:

Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն եւ համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը եւ առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաեւ նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի եւ փոքր ֆերմերային ընկերությունների միջեւ` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձեւավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առեւտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները,  կարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:

Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm - APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների եւ  ՀԿ-ների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առինջ մոլը» որոշակի հարկային պարտավորություններ կատարել է, բայց դա իրականից մի քիչ տարբերվում է. Անանյան
Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ չցանկանալով վնասել քննությանը...
«Մենք գոհ գնում ենք, թե հետո ինչ կստացվի՝ իրենք գիտեն». ավտոներկրողների եւ Դավիթ Անանյանի հանիպումն ավարտվեց
ՊԵԿ նախագահի եւ ցուցարարների հետ հանդիպումից հետո, պարզվեց, որ ավտոներկրողների երկրորդ մեքենայի ներմուծման 20 տոկոս եկամտահարկ…
Սառույցը տեղից շարժվել է, շոուբիզնեսի հայտնիներից 5-ն իրենց տարեկան եկամուտների հաշվարկը ներկայացրել են. Անանյան
Ապրիլի 20–ը շաբաթ օր էր, ուստի այդ օրը տեղափոխվել էր երկուշաբթի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ. «Լիդիան»
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում...
ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը հանդիպում է ցուցարար ավտոներկրողներ հետ
Այս պահին ընթանում է ՊԵԿ-ի նախագահի և ավտոներկորղներից կազմված 6 հոգանոց խմբի հանդիպումը…