News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Մայամիում բնակվող ուսանողուհին զուգարանակոնքում խեղդել է իր սիրելի ջունգարական գերմանամկանը՝ Փեբլս անունով։ Աղջկա խոսքով՝ այդպիսի մեղք գործել իրեն ստիպել է Spirit Airlines ավիաընկերության աշխատակիցը, փոխանցում է USA.one-ը։

«Ես այլ տարբերակ չունեի»,-ցավով պատմել է 21-ամյա Բելեն Ալդեկոսիան Miami Herald-ին տված հարցազրույցում։

Տոմսի ամրագրման ժամանակ Բելենին հայտնել էին, որ նա կարող է կենդանուն իր հետ վերցնել, սակայն երբ ցանկացել է ինքնաթիռ գնալ, նրան թույլ չեն տվել։ Բելենը չէր կարող ուշանալ, քանի որ տանը նա պետք է բուժումներ անցներ։ Այն ժամանակ ավիաընկերության աշխատակիցն առաջարկել է կենդանուն բաց թողել փողոց կամ խեղդել օդանավակայանի զուգարանում։

Բելենը պատրաստվում է դատի տալ Spirit Airlines ընկերության աշխտակացին հակասող տեղեկություն տալու համար, որը բերել է կենդանու սատկելուն։ Աշխատակիցը, չնայած խոստովանում է, որ թույլ չի տվել աղջկան կենդանու հետ ինքնաթիռ նստել, սակայն հերքում է, որ ստիպել է աղջկան խեղդել մկանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news