News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել արտահերթ նիստ հրավիրելու նպատակով: «Ծառուկյան» խմբակցությունը միացել էր ստորագրահավաքին եւ անհրաժեշտ 27 ստորագրությունները հավաքվել էին: Իսկ օրակարգը Հարկային օրենսգրքի փոփոխություններն են, մասնավորապես եկամտահարկի փոփոխությունը, որոնք հանգեցրել են թանկացումների Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ