«Մարտի 1»-ի գործով քրեական գործը չի կարճվել եւ այս պահին կարճվելու միտում չունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Կատարվում են բազմածավալ քննչական գործողություններ: Երբ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, որ որեւէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առիթ լինի, մենք հրապարակային կհայտնենք այդ մասին»,- ասաց Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատախազը չհամաձայնվեց լրագրողների այն դիտարկմանը, թե վարույթն իրականացնող մարմինն անգործության է մատնվել. «Միայն 2017թ.-ին 100-ից ավելի անձ է հարցաքննվել, տասնյակից ավելի փորձաքննություններ են նշանակվել»: