News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Նիկոլ Հեվերթցը մեկնաբանել է Օլիմպիական խաղերին 47 ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը արգելելու դեմ հայցը մերժելու շուրջ Մարզական արբիտրաժային դատարանի որոշումը (CAS), փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ բավարարված ենք այդ որոշմամբ։ Այն շատ կարեւոր էր ողջ օլիմպիական շարժման համար»,-ասել է Հեվերթցը՝ հրաժարվելով դատավարության մանրամասներ հրապարակել։

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն (WADA) էլ որոշումը «հաճելի նորություն» է համարել։

Ավելի վաղ, CAS-ն չի բավարարել 45 ռուսաստանցի մարզիկների եւ երկու մարզիչների հայցն ընդդեմ Փհենչյանում մեկնարկող Օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու շուրջ։ Դատարանը հրաժարվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը պատժամիջոց համարել՝ հռչակելով այն «իրավաչափ որոշում»։

WADA-ն օլիմպիական խաղերին ռուսներին մասնակցությունը չթույլատրելու շուրջ CAS-ի որոշումը «հաճելի նորություն» է համարել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՕԿ-ում մարզիկներին կոչ են արել չանտեսել ռուսներին
Եթե դուք չմասնակցեք արարողությանը...
Ռուսաստանի հավաքականում հաստատել են Կրուշելնիցկու դոպինգ փորձանմուշում մելդոնիումի առկայությունը
Օլիմպիադան սկսվելուց առաջ մարզիկի բոլոր փորձանմուշները բացասական են եղել…
Կյորլինգի ֆեդերացիան դիմել է ՌԴ ՔԿ-ին հետաքննություն անցկացնել Կրուշելնիցկոյի օրգանիզմում դոփինգի համար
Այսօր՝ փետրվարի 19-ին, հայտնի է դարձել, որ B փորձանմուշը նույնպես դրական է․․․
WADA-ի աշխատակիցները խաթարել են ռուս գեղասահորդուհի Զագիտովայի մարզումը
Հանդես գալով փետրվարի 15-ին՝ Զագատովան ռուսական հավաքականին բերել էր արծաթե մեդալ․․․
Ձմեռային խաղեր-2018-ի ռուս մրցանակակրի B դոպինգ փորձանմուշը դրական է եղել
Փորձանմուշը բացվել է փետրվարի 19-ի առավոտյան Սեուլի հակադոպինգային լաբորատորիայում եւ մելդոնիումի դրական արդյունք է ցույց տվել…
WADA-ն օլիմպիական խաղերին ռուսներին մասնակցությունը չթույլատրելու շուրջ CAS-ի որոշումը «հաճելի նորություն» է համարել
WADA-ն հայտարարել է, որ ողջունում է դատարանի որոշումը․․․
Ամենաշատ