News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին համոզված է, որ իր առեւանգումը Թբիլիսիում եւ տեղափոխումը Բաքու տեղի է ունեցել վրացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Մասնավորապես, ըստ հետաքննող լրագրողի, այս հանցագործության ղեկավարը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին է, փոխանցում է Georgia Online- ը:

Նա հայտնել է Թբիլիսիում իր առեւանգման մանրամասները: Վերջինիս խոսքով՝ նրան վրացերեն խոսող 3 տղամարդ է մոտեցել, եւս մեկը նստած էր մեքենայում: Լրագրողին ուժով մեքենայի մեջ նստեցնելուց հետո նրա գլխին պարկ են հագցրել: Ավելի ուշ պարկի փոխարեն կտորով են կապել Մուխթարլիի աչքերը: Լրագրողի խոսքով՝ նրա աչքերը բացել են արդեն Ադրբեջանի տարածքում: Մուխթարլին պնդում է, որ հատել է սահմանը «Լագոդեխի» անցակետի տարածքում գտնվող չեզոք գոտում:

Նրա խոսքով՝ իր եւ իր ընկերների լրտեսումը սկսվել էր առեւանգումից երկու շաբաթ առաջ: Եվ վրացական իրավապահները տեղյակ էին այդ մասին: Աֆղան Մուխթարլին կարծում է, որ վրացական իշխանությունները իր կալանքի համար իրավական հիմքեր չեն գտել, ուստի որոշել են առեւանգել եւ հանձնել ադրբեջանական կողմին: Մուխթարլին նաեւ չի կասկածում, որ իր առեւանգման մասին կարգադրությունը տրվել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կողմից:

Հիշեցնենք, որ Աֆղան Մուխթարլին առեւանգվել էր Թբիլիսիի կենտրոնից 2017 թվականի մայիսին: Հետագայում պարզվել էր, որ նա ձերբակալվել է, գտնվում է Բաքվում եւ մեղադրվում է պետական ​​սահմանի անօրինական հատման, մաքսանենգության եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: 2018 թվականի հունվարի 12-ին ադրբեջանական Բալաքեն քաղաքի դատարանը իշխանությունների քննադատին դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Մուխտարլիի առեւանգումն ու դատավճիռը քննադատության մեծ ալիք բարձրացրեցին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ ժողովրդավարական երկրների կառավարությունների շրջանոմ: Վրաստանին կոչ են արել հետաքննել ադրբեջանցի լրագրողի անհետացման հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ