News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 9-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով: Մեղադրական ճառի հրապարակման ժամանակ ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանը ներկա չէր, նրա նկատմամբ անցած դատական նիստին դատական սանկցիա էր կիրառվել եւ նա հեռացվել էր նիստերի դահլիճից: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ, եթե Գեւորգ Սաֆարյանին նիստերի դահլիճ չբերեն, ապա ինքը եւս կլքի նիստերի դահլիճը, որից հետո նա լքեց դահլիճը:

«Դուք դատարան չեք, դուք ժողովրդի ճորտն եք»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը եւս հայտարարեց, որ պատրաստվում է լքել նիստերի դահլիճը, եթե Գեւորգ Սաֆարյանը չբերվի դահլիճ, մյուս ամբաստանյալները եւս միացան նրան:

Դատարանը որոշում կայացրեց Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին բերել նիստերի դահլիճ: Որից հետո մեղադրող Հակոբ Ենոքյանը հրապարակեց մեղադրական ճառը, ըստ որի` Ժիրայր Սեֆիլյանը եւ մյուսները զանգվածային անկարգություններ կազմակերպելու նպատակով ձեռք են բերել մարմնական վնասվածքներ հասցնելու համար գործիքներ: Նրանք ծրագրել են 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպել հանրային վայրերում, որը չեն կարողացել իրականացնել, քանի որ ձերբակալվել են ապրիլին, նրանք ծրագրել են Հայաստանի տարբեր վայրերում գտնվող կարեւոր շենքեր, շինություններ գրավել:

Մեղադրողը  Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսներին առաջադրված մեղադրանքը համարեց ապացուցված եւ փաստարկված: Ըստ այդմ, մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյան. Ես շատ ուրախ եմ, որ այժմ ընդդիմությունը Հայաստանում գործում է շատ ավելի հեշտ, քան հեղափոխությունից առաջ
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ ընդդիմությունը կարող է ազատ արտահայտվել...
Ո՞վ կփոխարինի Մանե Թանդիլյանին խորհրդարանում (ֆոտո)
Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում...
Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ...
Այս տարին դժվարությունների և ծանր միջադեպերով հարուստ տարի է.նախագահը աշխատանքային հանդիպում է ունեցել վաչապետի հետ
Կարծում եմ՝ այս պահին մեր առջև դրված խնդիրները կարևոր են…
Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված. Արա Վարդանյան
Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների...
«Գոլոս Արմենիի». Կարտոֆիլային ընդդիմություն
Այս շաբաթ մեզ կրկին վիճակված է դեժավյուի զգացողություն վերապրել. մարտ ամսից ի վեր՝ արդեն հինգերորդ անգամ...