News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համաձայն է, որ ձեւավորվելիք Անվտանգության խորհրդի կազմում այլեւս գլխավոր դատախազը չի լինելու:

Այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն Արթուր Դավթյանը նշեց, որ այս որոշումը շատ տրամաբանական է:

«Տեսնում ենք ձեւավորվելիք Անվտանգության խորհրդի կառուցվածքային ներգրավվածությունը, տեսնում ենք խնդիրներն ու լիազորությունները, եւ այնտեղ գլխավոր դատախազն անելիք չունի»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու միայն վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ