News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու Ալիեւի որոշումը ավելի շուտ լուրջ հանգամանքներով է պայմանավորված: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Այսպես, նրա խոսքով, Ալիեւը ցանկանում է օգտվել այն դրական իրավիճակից, որը նավթի գների հետ կապված ստեղծվել է համաշխարհային շուկայում:

«Դրանք առայժմ բարձր են, Ալիեւը ցանկանում է արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ տեղեկություններ կան, որ ընտրություններից հետո, սեպտեմբերին եւ նոյեմբերին նավթի գները դարձյալ նվազելու են»,- պարզաբանեց Նավասարդյանը:

Փորձագետի կարծիքով, դրանից բացի, Ալիեւը ցանկացել է ընդդիմությանը հանկարծակիի բերել՝ նրան հնարավորություն չտալով նախագահական ընտրություններին պատշաճ պատրաստվել, չնայած, ըստ Նավասարդյանի, ադրբեջանական ընդդիմությունն առանց այն էլ գործող իշխանության դեմ քաղաքական պայքարի լուրջ պոտենցիալ չունի:

Ինչպես նշեց Նավասարդյանը, որոշ փորձագետներ կարծում են, որ Ալիեւն այս քայլին է դիմել, որ ընտվելուց անմիջապես հետո Լեռնային Ղարաբաղում վերսկսի ռազմական գործողությունները, սակայն նա դա քիչ հավանական է համարում, քանի դրա համար լուրջ քաղաքական եւ տնտեսական նախադրյալներ չկան:

Դրա հետ միաժամանակ, փորձագետի կարծիքով, Ալիեւը սպասում է Ռուսաստանում նախագահական ընտրություններին, քանի որ պետք է իր համար որոշի, թե հետագայում իր արտաքին քաղաքականությունը ինչպես է վարելու Մոսկվայի եւ Վաշինգթոնի նկատմամբ, քանի որ վերջինների միջեւ հարաբերությունները ծայրահեղ լարված են, եւ նա, վաղ թե ուշ, պետք է որեւէ մեկի կողմում լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ