News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը


Փողերի լվացման մեղադրանքն ինձ ընդհանրապես չի վերաբերում, ինչը ես կարող եմ ապացուցել: ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

«Էդ մարդու հետ, որ ես խոսել եմ, 170 հազարի գործ ենք արել, թղթի վրա երկուսիս ստորագրություններն էլ կան  ու բանկում մուծումները կան, էդ չեկերն էլ Ձեզ մոտ են, գործի մեջ կարված է: Եթե մարդու խոսակցությունները քննիչը պետք է մեկնաբանի, ապա դա ես փաստ չեմ համարում, ես կոնկրետ գործողություններն եմ փաստ համարում: Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողության եւ երկրոդ փող չեմ լվացրել: Հարց եմ տալիս, ում հետ ինչ եմ խոսել, կարողա քֆուր եմ տվել, ի՞նչ կապ ունի այս մեղադրանքի հետ»,- դատարանում հայտարարեց Սամվել Բաբայանը՝ դատարանին խնդրեց մանրամասն ծանոթանալ գործում առկա նյութերին:

Սամվել Բաբայանը հավելեց, որ իր գործողություններից հետո 8 ամիս գործ չի հարուցվել, այնուհետեւ միանգամից մտածել են, որ փողերի լվացում է կատարվել, ինչը տարօրինակ է. «Միակողմանի ձեր ուզած ենթաքդրություններ եք անում, եւ ասում եմ, որ մեղադրանքն ապօրինի է եւ իրականության հետ կապ չունի: Եթե էդ տրամաբանությամբ եք առաջնորդվում,ապա բոլոր չենջերի տերերին պետք է ձերբակալեք, սակայն այստեղ հանցանք կամ հանցագործություն չկա»:

Սամվել Բաբայանը եւս մեկ անգամ դատարանին խնդրեց շատ ուշադիր քննել գործում առկա բոլոր նյութերը:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցի 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներողն ո՞վ է, Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. «Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանի արձագանքը համաներմանը
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալները ստեղծված իրավիճակում չեն առարկում համաներմանը...
Ընթանում են լուծարված խորհրդարանի հերթական նիստերը. Օրակարգում 2019-ի բյուջեի նախագիծն է
Օրակարգում ընդգրկված է 13 հարց...
«Հրապարակ». Ո՞վ կգլխավորի «Մենք» դաշինքը. Հ2-ի լրագրողը՝ «ազատ դեմոկրատ»
Ցուցակը կազմել են 50/50 համամասնությամբ և հաջորդական հերթականությամբ...
«Ժամանակ». Վարչական ռեսուրսի չարաշահում. Արմավիրի մարզպետն իր մոտ է կանչում պետական հիմնարկների աշխատակիցներին ու…
Դե ուրիշ ինչ կարող է անել մարզպետը, ով այլ զբաղմունք չունի, բացի ընտրություններին միջամտելը...
«Փաստ». «Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը
Նշված հայտարարագրում Իսահակյանը շարժական գույք չի հայտարարագրել...
Ընտրությունները չեն կարող եւ չպետք է լինեն անցյալի մասին. Վիգեն Սարգսյան
Ժողովրդավարությունը միաբեւեռ չի լինում...
Partner news