News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսային զրույցի ժամանակ քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, փոխանցում է Tasnim-ը։

Ռոհանիի խոսքով՝ Իրանը գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հասնեն ռազմավարական մակարդակի բոլոր ոլորտներում։«Տարածաշրջանում բազմաթիվ սպառնալիքներ վտանգի տակ են դնում ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի  եւ մյուս մահմեդական երկրների շահերը»,-նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ հաշվի առնելով տարածաշրջանային եւ միջազգային հարցերում երկու երկրների դիրքորոշումների մոտ լինելը՝ անհրաժեշտ է շարունակել քաղաքական համագործակցությունն ու խորհրդակցությունները։

Նա նաեւ ընդգծել է Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տարածաշրջանային  համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը եւ ողջունել է Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք երեք երկրների նախագահների հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ