Ոստիկանության Գառնիի ոստիկանության բաժնի աշխատակիցները տեղեկություններ են ստացել, որ Ձորաղբյուր գյուղի բնակիչ Գոռ Հ.-ն նույն գյուղի ամառանոցներից գողություններ է անում:
Փետրվարի 4-ին կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
«Ձորաղբյուրի մառանոցներից գողացել եմ տարբեր տեսակի կենցաղային իրեր»,-պատմել է նա ոստիկանությունում:
Պարզվել է, որ նա շուրջ 30 գողություն է կատարել: