News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայում կալանավորված Օլեգ Մկրտչյանը, ում կասկածում են «Վենշէկոնոմբանկի» վարկային միջոցների խոշոր հափշտակման մեջ, պատրաստ է մեղմ պատժի դիմաց ՌԴ Քննչական կոմիտեին պատմել խարդախության սխեմաների եւ դրանց մասնակիցների մասին, հայտնում է Life

Վանդակաճաղի հետեւում հայտնվելով՝ «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավար Օլեգ Մկրտչյանը խուճապի է մատնվել: Նա ՌԴ ՔԿ-ին գործարք է առաջարկում. մատնում է իր բոլոր համախոհներին, որոնք օգնել են 2009 թվականին հափշտակել ՎԷԲ բազմամիլոնանոց վարկերը եւ դրանք արտասահման անցկացնել, իսկ քննիչները փոխարենը ՌԴ Քրեական օրենսգրքի ավելի մեղմ հոդված կկիրառեն, հայտնում է Mash-ը:

ՌԴ ՔԿ-ում Life-ի աղբյուրների կարծիքով՝ Օլեգ Մկրտչյանը պատրաստ է քննչական մարմնին հայտնել ռուս պաշտոնյաների եւ ՎԷԲ ներկայացուցիչների անունները, որոնք խարդախությանը մասնակցել են:

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայի Բասմանի դատարանը ՌԴ ՔԿ միջնորդությամբ Օլեգ Մկրտչյանին մինչեւ 2018 թվականի ապրիլի 5-ը ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել:

ՌԴ ՔԿ-ն «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՌԴ ՔՕ 159 հոդվածով (Խարդախություն՝ կատարված կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով):

Առաջադրված խարդախության մեղադրանքը կարող է կապված լինել դրամական միջոցների մի մասի հափշտակման հետ, որոնք 2009 թվականին կորպորացիային էր տրամադրել ռուսական «Վնեշէկոնոմբանկը» զարգացման եւ Ուկրաիայում ու Ռուսաստանի Կրասնոդարի մարզում տարբեր նախագծերի համար:

«Ըստ քննության վարկածի՝ դրամական այս միջոցների մի մասը դուրս է բերվել Կիպրոսում եւ Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությունների միջոցով եւ հափշտակվել Մկրտչյանի անձնական հարստացման նպատակով»,- ասել է քննչական մարմիններում աղբյուրը:

Քննության ենթադրությամբ՝ 2009 թվականին «Դոնբասի արդյունաբերական միություն» հոլդինգը ՎԷԲ-ից ավելի քան 100 մլն դոլար է ստացել Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում մետաղագլոցման գործարան կառուցելու համար: Սակայն վարկը ստանալուց կարճ ժամանակ անց Մկրտչյանը ձեռնարկության կառուցման նախագիծը սառեցրել է, իսկ փողերը հափշտակել, կարծում են ՌԴ ՔԿ-ում:

Դրանից բացի, տրամադրված վարկային միջոցների մի մասը, աղբյուրների տվյալներով, նախատեսված էր «Դոնբասի արդյունաբերական միության» ուկրաինական ձեռնարկությունների, «Ալչեւսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԲԸ-ի, «Ալչեւսկի կոքսաքիմիական գործարան» ԲԲԸ-ի եւ «Էկոէներգիա» ԲԲԸ-ի վերակառուցման համար:

Սրանից զատ, Մկրտչյանը 2009 թվականին ՎԷԲ-ից եւս մոտ 8 մլրդ դոլար է ստացել որպես «Դոնբասի արդյունաբերական միության» 50 տոկոս բաժնետոմսերի վճար: «Սակայն քննիչների ներգրաված փորձագետները խմբի բաժնետոմսերի փաթեթը 2 անգամ պակաս են գնահատել, քան իրականում ՎԷԲ-ն է վճարել: Ստացվում է, որ Մկրտչյանը բանկիրներից պարզապես մոտ 4 մլրդ դոլար է գողացել»,- կարծում են քննիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջենովայում կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 41-ի
Փլվածքների տակ ավտոմեքենա է հայտնաբերվել, որի մեջ է եղել 3 մարդուց կազմված ընտանիքը՝ հայրը, մայրը եւ նրանց 9-ամյա որդին…
Երեւան-Իջեւան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ավտովթար Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում. կա տուժած
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Թուրքիայում 50-ամյա տղամարդը բռնաբարել է 5-ամյա աղջկան
Պարզվել է, որ նախկինում եւս նույն երեխային մի քանի անգամ բռնաբարել․․․
Վթար Կապան-Գորիս ճանապարհին. տուժածներն Իրանի քաղաքացիներ են
Վարորդը եւ ուղեւորն (Դավուդ Սադղյանը, ծնված 1955 թ.) ինքնուրույն դուրս են եկել ձորից եւ տեղում ստացել համապատասխան բուժօգնություն...
Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել. ոստիկանություն
Զննությամբ Խաչատրյանի տան բակից հայտնաբերվել է կանեփի 10-ը ցողուն...
Partner news