News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը շատ կարեւոր երկիր է եւ մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար: Նման կարծիք  փետրվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Առաջին հայացքից, ըստ փորձագետի, կարող է թվալ, թե Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները շատ լավ են, քննարկում են Հյուսիս-Հարավ երկաթուղու կառուցման հարցերը, տնտեսական հարաբերությունները եւս շատ բարձր մակարդակի վրա են, սակայն այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չէ:

«Իրանի քաղաքական գործիչները՝ թերեւս ինձ հետ անձնական հանդիպումների ժամանակ, հաճախ ասում են, որ Բաքուն փորձում է ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ մեղադրելով Հայաստանի հետ սերտ հարաբերությունների համար, այն դեպքում, երբ Իրանը մուսուլմանական երկիր է, ինչպես եւ Ադրբեջանը», -ասաց Նավասարդյանը:

Ըստ փորձագետի՝ գոյություն ունի նաեւ Իրանի հյուսիսային տարածքների խնդիրը, որը Իրանի եւ ողջ տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկն է, քանի որ եթե այնտեղ ապակայունացում տեղի ունենա, դա լուրջ վնաս կհասցնի ոչ միայն Իրանին, այլ նաեւ հարեւան երկրներին: Բացի այդ, Թեհրանը, Արման Նավասարդյանի, չի կարող ներել Բաքվին Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հետ սիրախաղի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ