News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպան մոտ ժամանակներս կբախվի գազի պակասության եւ այդ վառելիքի գնաճի խնդրին, եթե «Գազպրոմ»-ից գնումներն ավելացնելու փոխարեն՝ փորձի գազի աճող պահանջարկը ծածկել ԱՄՆ-ից սեղմված գազի  ներկրման վրա խաղադրույք կատարելով։ Այս մասին  Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի  արտահանման հարցերը համակարգող փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդեվը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում պահանջարկն ավելանում է, միաժամանակ գազի արդյունահանումը Նիդերլանդներում կրճատվում է, իսկ Նորվեգիայում այն կդանդաղի 2025 թվականից հետո։ Խոսելով ԱՄՆ-ից մատակարարումների մասին՝ «Գազպրոմ»-ի ներկայացուցչի խոսքով՝ դրանք կմնան համեստ չափերի, թանկ կարժենան եւ առաջին հերթին կուղղվեն դեպի Ասիա, փոխանցում է DW-ն։

Մեդվեդեվը նշել է, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարման կշիռն պահանջարկի ավելացման պայմաններում աճել է մինչեւ 35 տոկոս եւ կարող է հասնել 40 տոկոսի։

Ալեքսանդր Մեդվեդեվը քննադատել է Արեւմուտքում հնչող կոչերը կրճատել ռուսական գազից կախվածությունը։ «Կապված ռուսական գազից կախվածության կրճատման հետ՝ գուցե մենք էլ Ռուսաստանում սկսենք մեկ մայրցամաքից դրամական  արտակարգ կախվածության մասին խոսել։ Օրինակ, եվրոյի կամ դոլարի մասին»,-շեշտել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ