News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի ռուսաստանյան միության համագումարին Նովոլիպեցսկի մետալուրգիական կոմբինատի հիմնական շահառու, ձեռնարկատեր Վլադիմիր Լիսինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անեկդոտ է պատմել հարբած դարբնի մասին, գրում է Lenta-ն։

«Կոլխոզը գնում է ժողովի, վեր է կենում նախագահը եւ ասում՝ մենք խնդիր ունենք, որը մեր քթի տակ է՝ դարբինը հարբել է, պետք է ինչ-որ բան անել։ Հնչում են ժողովի մասնակիցների առաջարկները՝ բուժել դարբնին, դրամական խրախուսանքից զրկել, ծեծել։ Բոլոր հնչած տարբերակները նախագահը մերժում է, քանի որ խոսքը գյուղում միակ դարբնի մասին էր։

Ապա մեկը ձեռք է բարձրացնում․ «Եկեք նրան բռնաբարենք»։ Նախագահը զարմանում է․ «Ի՞նչ է՝ գժվե՞լ եք»։ Մեկ ուրիշն է ձեռք բարձրացնում․ «Ուրեմն եկեք բռնաբարենք տրակտորիստին»։ «Իսկ ինչու՞ տրակտորիստին»,-հետաքրքրվում է նախագահը։

«Չէ՞ որ տրակտորիստները երկուսն են»,-ավարտել է անեկդոտը Լիսինը՝ հավաքվածների ծիծաղն առաջ բերելով։

Լիսինը նաեւ ավելացրել է, որ երբեմն որոշումները Ռուսաստանում հենց այդպես են ընդունվում։

«Վոլոդյա, գոնե ասեիր կթվորուհուն»,-կատակել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ