News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը մարտի 1-ին բացվելու է։ Այս մասին հայտնել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշակույթի հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արդեն տեղեկացրել էի, որ երկու գրություն էի ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրը հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակիցների մուտքն այդ տարածքում անարգել ապահովելու համար։

Այսօր ստացա պատասխան, որ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքն այդ օրը բացվելու է։

Հիշեցնեմ, որ ներկայում այդ տարածքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և ամբողջ տարածքը ցանկապատված է»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի տարելիցի հետ կապված Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը գրություն էր ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Գրության մեջ, մասնավորապես, ասված էր.

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Ի պատասխան իմ՝ 28.12.2017թ. թիվ Ե-1/149 գրության ստացել էի Ձեր պատասխանը, որում մանրամասն նկարագրված էր, թե Մյասնիկյանի արձանի հարակից այգին ում կողմից է վերակառուցվում, որ որոշումների ու նորմերի հիման վրա, ինչն իմ գրության խնդիրը չէր:

Խնդիրը հետեւյալն է՝ հազարավոր մարդիկ Մարտի 1-ին այցելելու են այս հրապարակ, ուր ավանդաբար ծաղիկներ են դնում Մյասնիկյանի արձանի պատվանդանին ի հիշատակ 2008 թվականի Մարտի 1-ին իշխանությունների կողմից սպանված 10 քաղաքացիների:

Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ ինձ տալ հակիրճ եւ հստակ պատասխան՝ բացվելո՞ւ է արդյոք Մյասնիկյանի արձանի հարակից տարածքի՝ վերակառուցման համար կառուցված ցանկապատի փոքր հատվածը միայն Մարտի 1-ին՝ այդ իրադարձությունների 10-րդ տարելիցի օրն, ինչը թույլ կտա քաղաքացիներին մոտենալ այդ վայրին, հարգել զոհերի հիշատակը:

Սա ակնհայտորեն թույլ կտա նաեւ խուսափել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրակակացվող այս ձեռնարկի շուրջ ավելորդ լարվածությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արձակուրդային սպեկուլյացիա. «Իմ Ձայնը» նախագիծ
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ պարագայում հերթական անգամ կխախտվեր Արմեն Գևորգյանի իրավունքները, այնպես, ինչպես...
«Մարտի 1-ի» գործով դիրքորոշումը՝ ճանապա՞րհ դեպի ՍԴ դատավորի պաշտոն
Սակայն եթե մասնակցել են խմբակցության անդամները՝ ֆորմալ տեսանկյունից ձեւական առումով հանդիպումը գրասենյակում խնդիր չէի տեսնի, իսկ եթե մասնակցել են կուսակցականներ, ապա…
«Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ չակերտները բաց ներկայացրել եմ իմ մոտեցումները. ՍԴ դատավորի թեկնածու
Առաջին 3 օրերի ընթացքում շոկային իրավիճակ էր եւ վերաիմաստավորելով այս պրոցեսները, հասկացանք...
Ուղարկված է քննչական մարմնի կողմից․ Խաչատուրովը կասկածներ հայտնեց իր նոր թարգմանչի վերաբերյալ
Յուրի Խաչատուրովը դեմ արտահայտվեց թարգմանիչ Վարդուհի Շահինյանին գործում ներգրավելուն․․․
Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատների 2-րդ հայտարարությունը` ընդդեմ Վահրամ Ավետիսյանի թեկնածության
Եվս մեկ անգամ պնդում ենք, որ նման նեղմիտ, պարծենկոտ և փոքրոգի անձնավորությունն իսկապես իրավունք չունի տեղ զբաղեցնելու Սահմանադրական դատարանի կազմում…
Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը. Մարտի 1-ի գործով տուժածների հայտարարությունը
Մարտիմեկյան ոճրագործության և դրա հետ կապված հարյուրավոր մարդկանց ապօրինի հետապնդումների հարցերը արդեն իսկ դարձել են…