News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց թողեց 2017-ի ապրիլի 2-ին: Նա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար սկսելու հնարավորություն այս պահին չի տեսնում։ Համենայն դեպս՝ մինչեւ վարչապետի ընտրությունները՝ ապրիլի 17-ը, նման բան չի նախատեսվում։ Թե ինչո՞ւ, պատգամավորը մանրամասնել է NEWS.am-ի հետ զրույցում։

Պարոն Մարուքյան, շուրջ 130 հազար քաղաքացի ձեզ վստահության քվե տվեց, բայց  թանկացումների դեմ պայքարի ձեր երթին ու հանրահավաքին  մի քանի տոկոս մասնակցություն եղավ։ Արդյոք խնդիրն օրակարգի բովանդակությունը չէ՞ր:

Ո՛չ, դա նշանակում է, որ մեր ընտրողների մեծ մասն էդ ոճի պայքարի սեգմենտ չի։ Այսինքն՝ ընտրության ժամանակ քեզ կընտրի, բայց հանրային ակցիաներին չի գնա, որովհետեւ դա միջին խավն է, այն մարդիկ են, որոնց վրա թանկացումը չի էլ ազդել: Այսինքն՝ ասել, որ 128 հազար ձայն ես ստացել, եւ մի օր ցույց անես, գոնե 58 հազարը գա, սխալ հաշվարկ է: Հազարավոր մարդիկ պատրաստ են քվեարկել մեր օգտին, բայց երթին մասնակցելուն պատրաստ չէ։ Իսկ մենք ի՞նչ ենք ասել, ասել ենք՝ ով ընտրել է, թող գա երթի՞։ Մենք ասել ենք՝ էս թանկացումը բոլորին է վերաբերվում, դուրս եկեք միասին պայքարենք։

Գուցե  Ձեր նշած  խավը համակարգային փոփոխությունների կողմնակի՞ց է, օրինակ՝ իշխանափոխության օրակարգի դեպքում դուրս կգար փողոց ։

Օրինակ...

Կամ եթե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը լիներ օրակարգային...

Այս հարցով քարոզարշավ ենք արել ու հավաքել 7.8 տոկոս ձայն։ Այսինքն՝ եթե մարդիկ ուզում էին դրա դեմն առնել, ապրիլի 2-ին ունեին դրա հնարավորությունը։

Այսինքն՝ քաղաքական օրակարգով պայքար սկսելու պահանջ չկա՞։

Հանրության շրջանում ամենաքննարկվող հարցը սա էր՝ թանկացումները։ Այս օրակարգով էլ սկսել ենք պայքարը։ Այսինքն՝ հանրային տրամադրությունները ստուգում եւ դրանով զբաղվում ենք: Հիմա եթե գիտենք, որ սա բոլորի գրպանին է հարվածել ու այս հարցով կարող ենք մարդկանց փողոց հանել, հանեցինք։

Ձեզ ուղղված քննադատությունները վերաբերում էին նաեւ օրակարգին, ըստ որի՝ այն քաղաքական չէ, եւ փորձը ցույց է տվել, որ  Հայաստանում թանկացումը չի դառնում պայքարի շարժիչ ուժ, Դուք ի՞նչ եզրահանգման եկաք:

Չի եղել շարժիչ ուժ, որովհետեւ չի եղել դրա համար այնպիսի ընդդիմություն, որ այդ մշակույթը կկրի եւ մարդկանց կմոբիլիզացնի։ Մենք պետք է աշխատենք, որ դուրս գան փողոց։

«Ելք» դաշի՞նքն է փորձում դառնալ այդ ուժը։

Կարեւոր հանգամանք է, չէ՞, որ մարդկանց գրպանին հարված է հասցնում, եւ դու կարողանում ես էդ հարցով փողոց հանել նրանց, իսկ շատ հարցերով, թե ով կդառնա վարչապետը, նախարարը, շատ մարդիկ թքած ունեն:

Բայց, փաստորեն,  չկարողացաք, մեծ զանգված դուրս չեկավ փողոց։

Ո՞վ է ասում, որ դուրս չեն եկել, մի քանի հազար հոգի: Առաջին երթից մինչեւ երկրորդ հանրահավաքը մի քանի հազար մարդ եկել է:

Սերժ Սարգսյանի  իշխանության դեմ պայքարն առաջիկայում  ձեր դաշինքի համար օրակարգային հարց կդառնա՞:

Կարծում եք՝ «Ելք» դաշինքը չի՞ պայքարում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։

Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքար սկսելո՞ւ եք։

Դրա պայքարի մեթոդաբանությունն ու մեխանիզմը մեր հասարակությունը բաց է թողել, 10 հազար դրամով գնացել ընտրել է...

Ուզում եք ասել՝ արդեն ուշ է։

Միանշանակ... 10 հազար դրամով գնացել ընտրել են: Բոլորը, ովքեր ընտրել են ՀՀԿ-ին, գիտեին, որ ընտրելու են Սերժ Սարգսյանին... Այս պահին ես չես տեսնում...

Մինչեւ ապրիլ չսպասե՞նք...

Ես հիմա չեմ տեսնում... իշխանությունը շատ կոնսոլիդացված իր ծրագրերն իրականացնում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ