News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է շատ լուրջ մարտահրավեր մնալ: Այս մասին փետրվարի 9-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: «Կարեւոր իրադարձություն է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում բարձր մակարդակի վրա երկխոսության վերսկսումը: Մենք կուզենայինք, որպեսզի կողմերն իրականացնեն բանակցությունների ակտիվացման եւ շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Մոգերինին:

Նա ընդգծել է, որ ստատուս քվոն կայուն չէ եւ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Միջազգային իրավունքին համապատասխան քաղաքական կարգավորում է անհրաժեշտ: Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումներին, այդ թվում նաեւ՝ մեր հատուկ ներկայացուցիչի միջոցով»,- ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՀ-ն կարծում է, որ ԵՄ «ոսկյա անձնագրերի» վաճառքը լուրջ վտանգներ է պարունակում
Հանձնաժողովը համարում է, որ այդ սխեմաները երբեմն ոչ թափանցիկ են աշխատում․․․
Հայկական կողմը կարեւորում է ՀՀ քաղաքացիների ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը. Միրզոյանը՝ Սվիտալսկիին
Կարծում եմ, որ սա եւս լուրջ նվաճում կլինի եւ հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի...
Եվրոպական հինգ երկրների արտգործնախարարները կոչ են արել ԵՄ-ին ակտիվ լինել Վենեսուելայի հարցում
Եվրոպական հինգ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ Եվրամիությունը․․․
Մերկելն ուզում է, որ Բրիտանիան եւ ԵՄ-ն լավ պայմաններով «ամուսնալուծվեն»
Նաեւ Մեծ Բրիտանիան պետք է մեր հետազոտական ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունենա․․․
ԵՄ-ում խոշոր ընկերությունները գրեթե երբեք չեն վճարում հարկերն ամբողջ ծավալով
Գոյություն ունի հսկայական անհամապատասխանություն օրենքով սահմանված հարկերի եւ․․․
Շիրակի մարզում բրդի վերամշակման գործարան է հիմնվում. ՀՀ–ում ԵՄ պատվիրակություն
Կինոյի նախկին շենքը, որը մինչեւ այժմ չէր օգտագործվում, վերածվել է բրդի վերամշակման գործարանի...