News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են մի շարք չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է  առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ համալսարանի 2 աշխատակցի:

2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին եւ քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների եւ ստուգարքների համար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ  Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում:

Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Այսպես՝ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գորիսի պետական համալսարանի աշխատակցուհիներից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղում սովորող ուսանողի մոր հետ՝ ուսումը շարունակելու նպատակով կազմակերպել նրա որդու տեղափոխությունը Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրս։ Ուսանողի փոխարեն համալսարանի ռեկտորին ուղղված դիմումը գրել է աշխատակցուհին եւ այն ստորագրել: Պարզվել է նաեւ, որ ուսանողը, ընդունվելով համալսարան, 2016-2017 ուսումնական տարում չի հաճախել դասերին, եւ վերջինիս մայրը համալսարանի աշխատակցուհու միջնորդությամբ գումար է փոխանցել ֆակուլտետի դեկանին՝ առաջին կիսամյակի քննությունների համար որդու դրական գնահատականներն ապահովելու նպատակով: Քննության տվյալներով՝ ուսանողի մայրը երկրորդ կիսամյակում եւս գումար է փոխանցել նույն աշխատակցուհուն՝ ավարտական քննությունների դրական գնահատականներն ապահովելու  համար, սակայն վերջինս գումարը հասցեատիրոջը չի փոխանցել, եւ ստուգարքներն ու քննությունները ստանալու հարցը փորձել է կազմակերպել անձամբ՝ համալսարանում առկա կապերի միջոցով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ուսանողի մորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, ֆակուլտետի դեկանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համալսարանի աշխատակցուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 311.2-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մերսեդեսը» բախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ցանկապատին. Երեք վիրավորներից մեկը երեխա է
Նախապատրաստվում են նյութեր…
Վրաերթեր Երեւանում եւ Արտաշատում. Հիվանդանոց են տեղափոխվել 15-ամյա պատանի եւ 79-ամյա կին
Օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտ...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 105 դեպք. Բռնաբարություն, անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ…
Երեւան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է, կան վիրավորներ
Ինքնավթար Երեւան-Գյումրի ճանապարհին...
ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն
40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը տրանսպորտային միջոց եղել է տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ, 90-ի հողմապակիներն էլ եղել են թաղանթապատ...
Չեչնիայում սերիական հարձակումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների վրա
Հարձակվողները սպանվել են...
Partner news