News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ հրաժարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ապագա կառավարությանը միանալուց՝ որոշումը հիմնավորելով կուսակցության ներսում «կադրային բանավեճերին» վերջ տալու անհրաժեշտությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ միանալ դաշնային կառավարությանը եւ միեւնույն ժամանակ հույս եմ հայտնում, որ դա վերջ կդնի կադրային բանավեճերին ԳՍԴԿ-ի ներսում: Մենք բոլորս քաղաքականությամբ ենք զբաղվում այս երկրում ապրող մարդկանց համար: Եվ իմ անձնական հավակնությունները չպետք է հակասեն կուսակցության շահերին»,- նշվում է Շուլցի հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է dpa գործակալությունը:

Ավելի վաղ ԳՍԴԿ-ի ղեկավարը հայտարարել էր, որ նոր կոալիցիոն կառավարությունում կցանկանար ղեկավարել Գերմանիայի ԱԳՆ-ն:

Գերմանիայի գործող Կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ կոալիցիոն բանակցությունների կողմերը համաձայնության են եկել Գերմանիայի նոր կառավարության ձեւավորման շուրջ, կոալիցիոն համաձայնագրի նախագիծը մշակված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ