News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Աերոֆլոտը»-ը փետրվարի 15-ից կխստացնի ձեռքի ուղեբեռի անցկացման հսկողությունը: Նոր կանոնները կգործեն ավիաընկերության հիմնական Շերեմետեւո օդանավակայանում եւ ամբողջ երթուղային ցանցի օդանավակայաններում, հաղորդում է lenta-ն:

Իրերի քաշի եւ չափերի հսկողությունը կգործի նախաթռիչքային ընթացակարգերի ամբողջ ընթացքում:

Մասնավորապես, ընկերությունը նշում է, որ ուղեւորը պետք է գրանցման ժամանակ ներկայացնի ամբողջ ուղեբեռը, ձեռքի ծանրոցը, ինչպես նաեւ առանց լրացուցիչ վճարի փոխադրվող իրերը, որոնք սահմանված նորմերը գերազանցում են: Ուղեբեռի չափի եւ քաշի չափանիշները կսուտգվեն նաեւ վայրէջքից առաջ:

 «Եթե ուղեւորի ձեռքի ուղեբեռը ինչ-որ չափանիշներով չի համապատասխանում «Աերոֆլոտը»-ի սահմանած նորմաներին, ուղեւորը պարտվոր է ձեռքի ծանրոցը հանձնել որպես գրանցվող ուղեբեռ: Եթե արդյունքում ուղեբեռի անվճար նորման գերազանցվի, ապա ուղեւորը պարտավոր է վճարել նորման գերազանցող ուղեբեռի համար», — նշել են ավիաընկերությունում:

Նրանք, ովքեր կհրաժարվեն վճարել նորման գերազանցող ուղեբեռի համար, կարող են փոխադրման համար մերժում ստանալ:

Ձեռքի ուղեբեռի անցկացման հատուկ հսկողության համակարգը ներդրվում է ինքնաթիռում ուղեբեռի տեղադրման տեղի պակասի պատճառով  ուղեւորների բողոքների կապակցությամբ, նշել են ընկերությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ