News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ ՏՏ ոլորտում ամերիկյան աշխատողների տարեկան միջին աշխատավարձը կախված է ռասայից: Ըստ աշխատանքի որոնման Hired  կայքի տվյալների՝ ՏՏ ընկերությունների սպիտակամորթ աշխատակիցները ստանում են մոտ  6 հազար դոլարով ավելի շատ, քան սեւամորթները, հաղորդում է  TechCrunch-ը:

Պարզվել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում սպիտակամորթ աշխատողի միջին աշխատավարձը տարեկան 136,000  դոլար է, ինչը մոտ 6000 դոլարով ավելին է, քան մեկ այլ ռասայի ներկայացուցչի աշխատավարձը: Վիճակագրությունը հիմնված է ավելի քան 10 հազար ընկերությունների 69 հազար աշխատակիցների տվյալների հիման վրա: Սակայն, աշխատանքի ընդունման փորձագետները կարծում են, որ այս հարցում ռասիզմ չկա:

«Աշխատավարձի այս տարբերությունը պայմանավորված է սեւամորթների կողմից իրենց հմտությունների թերագնահատմամբ: Այլ կերպ ասած, հարցազրույցի ժամանակ սեւամորթ թեկնածուներն ի սկզբանե համաձայնում են ավելի ցածր աշխատավարձի», - համոզված է Hired ընկերության ղեկավար Մեհուլ Պատելը:

Օրինակ, միջին հաշվով սպիտակամորթները տարեկան 130 հազար դոլար աշխատավարձ են պահանջում, ասիացիները՝ 127 հազար դոլար, իսպանացիները եւ սեւամորթները պահանջում են մոտավորապես նույն գումարը` 124 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ