News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արեւմուտքում քչերն են լսել Enako նմանակող աղջկա մասին, սակայն իր հայրենիք Ճապոնիայում նա շատ հայտնի է: Enako-ն վերջերս բացահայտել է, որ խաղերի եւ անիմեի հայտնի հերոսների կերպարանափոխվելով նա մոտ 90 հազար դոլար է ստանում, հաղորդում է Vesti-ն:

Enako-ն հայտնի է դարձել դեռ 2012-ին, սակայն վերջին տարիներին նրան սկսել էին ավելի արագ ճանաչել եւ այժմ նա Ճապոնիայի ամենահայտնի կերպարանափոխվող մոդելն է:

Enako-ին հրավիրում են Ճապոնիայի բոլոր խոշոր կերպարանափոխված միջոցառումներին, որտեղ նրան տեսնելու համար հազարավոր հերթեր են գոյանում:

Նա այնքան հայտնի է դարձել, որ շատ մուլտիպլիկացիոն եւ տեսախաղային ընկերություններ աղջկան առաջարկում են դառնալ իրենց պաշտոնական նմանակողը:

Բացի այդ Enako-ն նաեւ Live.me-ում հեռարձակումներ է անցկացնում, որտեղ մեկ ժամում իր երկրպագուների կողմից նվիրատվությունների եւ նվերների շնորհիվ միջինում մոտ 1800 դոլար է  վաստակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ