News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Ջեյսոն Քոլոնի ականջում անլար AirPods ականջակալը երաժշտություն լսելու ժամանակ այրվել է, հաղորդում է WFLA-ն:

Դեպքը տեղի է ունեցել մարզասրահում: Սկզբում Քոլոնը տհաճ հոտ է զգացել եւ նկատել, որ իր աջ ականջից ծուխ է դուրս գալիս: Նա դուրս է հանել ականջկալը եւ վազել օգնության: Երբ նա հետ է վերադարձել, գաջեթն ամբողջովին այրված է եղել:

Ընկերության ներկայացուցիչը միջադեպի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կապվել է նրա հետ:

Apple-ը AirPods անլար ականջակալները ներկայացրել էր 2016-ի սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ