News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով պահանջում է , որ ԵՄ-ն հրաժարվի ամառային եւ ձմեռային ժամանակին անցնելուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ընդունվել է բանաձեւ, որով կոչ էր արվում Եվրոպական հանձնաժողովին դադարեցնել ժամերի տեղափոխության պրակտիկան: Գիտական հետազոտությունները դրական ազդեցություն ցույց չեն տվել, ընդհակառակը, մարդու առողջության, գյուղատնտեսության եւ ճանապարհային անվտանգության համար բացասական երեւույթներ են արձանագրվել», - բացատրել են խորհրդարանականները:

Նստաշրջանի ժամանակ ԵՀ պատգամավորները կոչ են արել ամառային ժամանակին անցնելու հետեւանքների մանրակրկիտ վերլուծություն  անցկացնել:

Մինչդեռ ամառային եւ ձմեռային ժամանակին ԵՄ-ի անցման չեղարկման համար կողմ է արտահայտվել միայն Ֆինլանդիան: 2017-ի նոյեմբերին երկրի խորհրդարանը ժամի փոփոխման վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը մերժել էր, քանի որ այս հարցը պետք է Բրյուսելի հետ քննարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news