News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելական զինվորականանները շաբաթ լույս գիշեր խոցել են իրանական թռչող սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել են «իրանական նշանակետերի վրա» հարեւան երկրի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բանակային մամուլի ծառայությունը։

Զինվորականները նաեւ խոստովանում են, որ Սիրիայի ՀՕՊ ուժերը մի քանի զենիթային հրթիռ են արձակել իսրայելական օդանավերի վրա։

«Մարտական ուղղաթիռը հաջողությամբ բռնել իրանական անօդաչու սարքը, որը արձակվել էր Սիրիայի տարածքից ու ներխուժել Իսրայելի օդային տարածք․․․ Ի պատասխան Իսրայելի Պաշտպանության բանակը գրոհել է Սիրիայի իրանական նշանակետերի վրա»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեւ։

Սիրիական ՀՕՊ պատասխան կրակը, որի արդյունավետության մասին զինվորականները չեն հայտնում, ակտիվացրել է օդային տագնապի ազդանշանները Հոլանի բարձունքների ՝ հրեական պետության կողմից վերահսկվող մասում։

Հեռախոսների Red Alert հավելվածը ցույց է տվել, որ նախազգուշացումը բնակչությանը փոխանցվել է տասը րոպեի ընթացքում առնվազն ութ անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ