News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 05
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանն առաջիկայում պետք է կատարի հերթական տնային առաջադրանքը՝ ընդունելով Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք, որի նախագիծն արդեն պատրաստ է: Նոր օրենքի ընդունումը մտնում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ:

Այս փոփոխություններով էականորեն ընդլայնվելու է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ինչ-որ չափով սահմանափակելով պետության դերը միջամտելու կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Կրոնական միավորումներին հնարավորություն է տրվում մտնել ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլ անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ